Ինչ է արել 2010-ին մշակույթի նախարարությունը` հուշարձանների պահպանության ոլորտում
Ամփոփելով 2010 թ. իր գործունեությունը` ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ այս տարի գերակա խնդիրը մշակութային ժառանգության (հուշարձանների, մշակութային արժեքների) պահպանության հիմքերի ապահովումն էր, որի լուծմանն ուղղված` իրականացվել են հետևյալ քայլերը:
ՀՀ Կառավարության 2010 թ. համապատասխան որոշումներով հաստատվել և ստեղծվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցները: Պատրաստվել է «Հին Գորիս» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ:
Ավարտական փուլում է հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծումը:
ՀՀ մշակույթի նախարարության պատվերով «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ն Արևմտյան Հայաստանում վավերագրել է 450 պատմամշակութային հուշարձան:
Կատարվել է առավել վտանգված 26 հուշարձանի տեխնիկական վիճակի մոնիթորիգ:
Տրվել է 31 հուշարձանում պեղումներ իրականացնելու թույլտվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել