HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օսկանյանի տղան վրաերթ չի կատարել

Երեկ և այսօր մամուլում հրապարակումներ կային «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի կողմից 1948 թ. ծնված քաղաքացի Ալեքսանդր Գրիգորյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «վրաերթ» որպես այդպիսին տեղի չի ունեցել: Մեքենան ցածր արագության վրա կողքով դիպել է 62-ամյա քաղաքացի Գրիգորյանին, որը վայր է ընկել: Արա Օսկանյանը տուժողին, որը որևէ մարմնական վնասվածք չի ստացել և վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, առաջարկել է տեղափոխել տուն: Դեպքի վայր ժամանած ոստիկանը, սակայն, պնդել է, որ, կարգի համաձայն շտապ օգնության մեքենա կանչվի: Շտապ օգնությունը տուժողին տեղափոխել է Մարգարյան բժշկական կենտրոն, որտեղ մոտ 15 րոպե զննություն անցնելուց և որևէ թաքնված վնասվածք չհայտնաբերելուց հետո, քաղաքացի Գրիգորյանը գնացել է տուն: Միջադեպն այսքանով ավարտվել է: Մնում է հույս ունենալ, որ գործող  պետական պաշտոնյաները և նրանցից շատերի` ուշադրության շատ ավելի «արժանի» ազգականները նույնպես կլինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Մաղթում ենք ձեզ անփորձանք տարի և ամենայն բարիք: «Սիվիլիթաս» հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter