HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է անօգնական վիճակում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 10 շենքի 32-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ  հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող  1939 թ. ծնված Վերա Չերսկայան: Ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ փրկարարները նրան հանձնել են շտապ օգնության աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter