HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 կինոնախագիծ և 6 թատերական ծրագիր` 2010-ին

2010 թ. երիտասարդ կինոգործիչներն իրականացրել են 14 կինոնախագիծ, որից 3-ը` լիամետրաժ խաղարկային, 9-ը` կարճամետրաժ խաղարկային, 2-ը` վավերագրական: Այդ թվում` «Հայկ» կինոստուդիայում արտադրվել է 2 դեբյուտային վավերագրական ֆիլմ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ում` 5 ֆիլմ: 2011 թ. կավարտվի ևս 3 լիամետրաժ ֆիլմ: 2010 թ. իրականացվել է երիտասարդ բեմադրիչների 6 ծրագիր, այդ թվում` 4-ը դեբյուտային: Իր առաջին բեմելն է նշել մոտ 40 երիտասարդ դերասան: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը` ամփոփելով 2010 թ. նախարարության գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter