HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի վերաբերյալ 6 ցուցահանդես` արտերկրում

2010 թ. արտերկրում անցկացվել է Հայաստանի վերաբերյալ 6 խոշոր ցուցահանդես: Սլովենիայում անցկացվել է «Հայկական ավանդույթները հոգևորի և նյութականի միջև» ցուցահանդեսը, Սիրիայում` «Հայկական կիրառական արվեստի ցուցահանդեսը», Լիբանանում` Բեյրութի ՅՈւՆԵՍԿՕ սրահում` «Հայկական հին ձեռագրեր» մակետների ցուցադրությունը: Ռուսաստանում` Մոսկվայի Պուշկինի անվան արվեստի թանգարանում, անցկացվել է «Ծիածանի երկու գույներ` զույգ ազգերի ճակատագիր», իսկ Տրետյակովյան պատկերասրահում` «Մ.Սարյան. ծննդյան 130-ամյակին նվիրված. գեղանկար, գրաֆիկա» ցուցահանդեսը: Հոլանդիայում անցկացվել է «Ռուսաստան և օրիենտալիզմ» ցուցահանդեսը, որում ներկայացվել են նախկին խորհրդային երկրների արվեստագետների` արևելքի թեմաներով արված ստեղծագործությունները: Այս ցուցահանդեսներին ներկայացվելու նպատակով հանրապետությունից ժամանակավոր արտահանվել է շուրջ 3.549 մշակութային իր: 2010թ. Հայաստանում թանգարան է այցելել մոտ 350 հազ. մարդ: Կազմակերպվել է 161 ցուցահանդես, 10 փառատոն, ցուցադրվել է 50.848 ցուցանմուշ: Կազմակերպվել է 7 նոր ցուցադրություն` Օրբելի եղբայրների և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարաններում, Հայաստանի պատմության թանգարանում` «Ուրարտու» հիմնական ցուցադրությունը, Երվանդ Քոչարին, Հարություն Կալենցին, Հովսեփ Կարալյանին, Վաղարշակ Էլիբեկյանին, Վարդգես Սուրենյանցին նվիրված հոբելյանական ցուցահանդեսները: «Թանգարան անիվների վրա» ծրագրով Ցուցահանդեսային կենտրոնը արտագնա հոբելյանական ցուցահանդեսներ է կազմակերպել հանրապետության 7 մարզում: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը` ամփոփելով 2010 թ. նախարարության գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter