HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում ամփոփվեց անցնող տարին

Անցյալ տարի Արագածոտնի մարզը գյուղատնտեսության համախառն արտադրանքի արդյունքով հանրապետությունում զբաղեցնում էր երկրորդ տեղը: Այս տարի լուրջ հետընթաց է գրանցվել, ինչը պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով: Միայն կարկտահարությունից այս տարի մարզը կրել է 2 մլրդ 77 մլն դրամի վնաս: Մարզում շուրջ 40 հազար տոննայով պակաս պտուղ է արտադրվել, մոտ 9 հազար տոննա էլ` հացահատիկ: Երեկ կայացավ Արագածոտնի մարզխորհրդի տարեվերջյան նիստը: Ամփոփվեցին 2010 թվականին իրականացրած ծրագրերը: Դեկտեմբերի 25-ի տվյալներով մարզում սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 84,4 %-ով: Ըստ տարածաշրջանների լավագույն ցուցանիշը Ապարանի տարածքինն է` 101.1%: Մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ներկայացված տվյալները վերջնական չէ, եւ մինչեւ տարեվերջ դեռ հավաքագրման համար ժամանակ կա եւ համայնքապետերն ամեն ինչ պետք է անեն հավաքագրման տոկոսը բարձրացնելու ուղղությամբ: Մարզպետը ներկայացրեց, որ 2010 թվականին տարբեր ծրագրերով մարզում իրականացվել է մոտ 14 միլիարդ դրամի ներդրում, ինչը նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 909 մլն. դրամով ավել է: Մարզխորհրդի նիստի ավարտին 2010 թ. սեփական եւ պետության կողմից պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարման եւ արձանագրված բարձր ցուցանիշերի համար մարզի 26 համայնքապետերի մարզպետը շնորհեց պատվոգրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter