HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոճիներն օրինակա՞ն են, թե՞ ոչ

Ամեն օր Երեւանի փողոցներում հայտնվում են տոնածառերի առեւտրի նոր կետեր: Որքան մոտենում են տոները, այնքան ավելի շատ են սոճիները, որոնք արդեն դուրս են մղում եղեւնիներին: Եղեւնիների օտարերկրյա ծագումն աչքի է ընկնում: Ծառերը մեկը մյուսի նման են` գեղեցիկ, հավասար ճյուղերով: Իսկ սոճիներն անհամաչափ են, ճյուղերը` կտրտված: Շատ դեպքերում ծառը կիսով չափ է կտրված: Մենք կարծում ենք, որ եղեւնիները բերված են: Նրանց ընտրել են, դարսել, աշխատել են պահպանել արտաքին տեսքը, որպեսզի արդարացվի բարձր գինը, որն ընդգրկում է ճանապարհածախսը եւ  մաքսային վճարները: Սոճիների դեպքում այլ է: Նույնիսկ թարմ կտրվածքի վրա երեւում է, որ այդ ծառերը հատվել են մոտակա անտառներից եւ անմիջապես վաճառքի են հանվել: Մենք բոլորին ցանկանում ենք ուրախ անցկացնել տոները, այդ թվում եւ վերահսկող մարմիններին, պետական տարբեր տեսչություններին: Դրա հետ մեկտեղ հիշեցնում ենք, որ տոնածառերի հատման արգելքը Հայաստանում ուժի մեջ է, իսկ եթե տեսչությունը չգիտի, թե ինչպես տարբերի տեղական սոճիները ներկրվածներից, ապա թող պարզապես ստուգի փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter