Պայթյուն Քանաքեռավանում. տանտիրուհուն դուրս են բերել փլատակների տակից
Երեկ` ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11 փողոցի թիվ 21/4ա տանը տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի հատուկ հրշեջ ջոկատի 1 մարտական հաշվարկը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս չպարզված հանգամանքներում երկհարկանի տան 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն (նախնական տվյալներով` գազի արտահոսքից), որի հետևանքով փլուզվել են 2-րդ հարկի պատերը
և ծածկը:
Փլատակների տակն է մնացել տան բնակիչ, 55-ամյա Անահիտ Խաչատրյանը: Տուժածը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ:
Փրկարարների ուժերով բարձրացվել են արգելափակող երկաթբետոնե կառուցատարրերը, որից հետո պարամեդիկը կարողացել է մոտենալ տուժածին և ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Այնուհետև տուժածը դուրս է բերվել փլատակների տակից, ում շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Երևան քաղաքի
ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, այնուհետև` «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել