HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի ճանապարհային պատահարներ ամենաշատը գրանցվել են ուրբաթ օրերին

2010 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրված  ճանապարհարտրանսպորտային պատահարներից 280-ն արձանագրվել է երկուշաբթի օրերին, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 399-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Երեքշաբթի օրերին արձանագրվել է 237 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 37 մարդ զոհվել է, 331-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Չորեքշաբթի օրերին արձանագրվել է 209 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 27 մարդ զոհվել է, 259-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Հինգշաբթի օրերին արձանագրվել է 267 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 34 մարդ զոհվել է, 328-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Ուրբաթ օրերին արձանագրվել է 290 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 45 մարդ զոհվել է, 385-ը `ստացել մարմնական վնասվածքներ: Շաբաթ օրերին արձանագրվել է 245 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 39 մարդ զոհվել է, 336-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Կիրակի օրերին արձանագրվել է 284 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 43 մարդ զոհվել է, 424-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter