2010 թ. արձանագրվել է բոտուլիզմի 12 դեպք
2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 12 դեպք` 19 տուժածով, այդ թվում 1-ը՝ մինչև 14 տարեկան: Գրանցվել է 1 մահվան դեպք:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործման հետևանքով` Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում:
Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պետք է խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ անհատներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել