Մանկաբարձ-գինեկոլոգը նկատողություն է ստացել. նա 3 ամիս կաշխատի Ալավերդի քաղաքում
Նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, այն է` բժշկի սխալի պատճառով մահացած նորածնի գործի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանի «Հետքին» պարզաբանեց, որ Դավիթ Աբովյանին խիստ նկատողություն է հայտարարվել։
Համաձայն մարզեր ուղեգրման ժամանակավոր կարգի՝ դեկտեմբերի 15-ից նրան 3 ամիս ժամկետով ուղարկել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դավիթ Աբովյանը վերադառնալու է, թե ոչ, Շուշան Հունանյանը չկարողացավ հստակ պատասխանել։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ստեղծել էր հարցը քննող հատուկ հանձնաժողով, որն իր եզրակացության մեջ արձանագրել էր, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կատարել է բժշկական սխալ, չի արժանացրել պատշաճ ուշադրության ծննդկանի կեսարյան հատմամբ ծննդալուծվելու համառ պահանջը և անհիմն մերժել է: Ծննդկանի նկատմամբ չի ցուցաբերել անհատական ճկուն մոտեցում, հաշվի չի առել հոգեբանական սթրեսը, խիստ տրամադրվածությունն ու համառ պահանջը ծննդալուծվել կեսարյան հատմամբ:
Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկալոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարավել էր խիստ նկատողություն հայտարարել, նկատողությունը տրվել է, և նա 3 ամիս կաշխատի Ալավերդիում։
Շուշան Հունանյանի խոսքով, Ալավերդիում մշտապես գինեկոլոգի խնդիր կա։ Հարցին, թե արդյոք արդարացված է մարզ ուղարկել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարած և նկատողություն ստացած բժշկին, պատասխանում է. «Ինքը վատ բժիշ չէ, ուղղակի խնդիր է առաջացել»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել