HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը պարգևատրել է լավագույն ստեղծագործությունների հեղինակներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպված մեկ աշխատանքի ցուցահանդես-մրցույթում հաղթողներին: Ցուցահանդեսում լավագույնն են ճանաչվել գրաֆիկայի ճյուղում` Անահիտ Զարդարյանի «Մանեկեններ», դեկորատիվ արվեստի ճյուղում` Շահեն Ասլանյանի «Վերածնունդ», գեղանկարչության ճյուղում` Սրապիոն Դանիելյանի «Մոշ վաճառող ծերունին» և քանդակի ճյուղում` Հարություն Կարապետյանի «Առյուծ Մհերը» ստեղծագործությունները: Վարչապետը հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակներին պարգևատրել է Վարդգես Սուրենյանցի անվան մեդալներով և վկայագրերով: Վարդգես Սուրենյանցի անվան մեդալները` պատրաստված Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից, հանձնվում էին առաջին անգամ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահներ Ղազար Միրզոյանը և Անահիտ Մխիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter