HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կենսաթոշակների կանխիկ վճարումը կիրականացվի «Հայփոստի» միջոցով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ միջև այսօր ստորագրվել է  համաձայնագիր, ըստ որի՝ Երևանում կենսաթոշակների կանխիկ վճարումը  կիրականացվի «Հայփոստի» միջոցով։ Կենսաթոշակներն` ըստ թոշակառուի կամքի, տրվելու են կամ իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, կամ տուն առաքելու միջոցով: Երեւան քաղաքում բնակվող բոլոր թոշակառուներին համապատասխան ծանուցագիր կուղարկի` տվյալ թոշակառուին սպասարկող փոստային բաժանմունքի համարի եւ հասցեի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Հայփոստ> ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, հաշվի առնելով տոնական ոչ աշխատանքային օրերի երկար տեւողությունը, 2011թ. հունվարի 4-ին եւ 5-ին կիրականացվի կենսաթոշակների վճարում Հայփոստի  բոլոր` Երեւանի 90 եւ ՀՀ մարզերի մոտ 800 բաժանմունքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter