HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կոնյակը, գինին և ժամացույցը ցուցադրվել են Աթենքում

Օրերս Աթենքի «Էքսպո» ցուցահանդեսային համալիրում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գործարար խորհրդի հովանու ներքո կայացավ «Ավանդական արտադրանք» առեւտրային ցուցահանդես-փառատոնը, որտեղ մի շարք երկրների ազգային տաղավարների կողքին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բացվեց նաեւ հայկական տաղավար: Նմանօրինակ բնույթի միջոցառմանը առաջին անգամ մասնակցեց Հունահայկական առեւտրաարդյունաբերական պալատը, որը վերագործարկվելով երկարամյա ընդմիջումից հետո` աստիճանաբար ավելի է ընդարձակում իր գործունեությունը: Հայաստանից ներկրումներով զբաղվող` պալատի անդամները տաղավարում ներկայացրեցին հայկական տարբեր արտադրանք, այդ թվում` կոնյակ, գինիներ, ժամացույցներ եւ այլն: Միաժամանակ, Զարգացման հայկական գործակալության հետ համագործակցությամբ տաղավարում ցուցադրվեցին եւ այցելուներին բաժանվեցին հայաստանյան ընկերությունների եւ Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվությանև հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter