Կարեն Կարապետյան. «Բնակիչը պետք է մասնակցի շենքի կառավարմանը»
Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է մայրաքաղաքի համատիրությունների նախագահներին, «Համատիրությունների մասին օրենքի» համահեղինակներին, ոլորտի խնդիրներով հետաքրքրվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ներկա էին նաև վարչական շրջանների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետը նշեց, որ համատիրությունների համակարգի կայացումը քաղաքային իշխանության համար առաջնային խնդիր է. «Ես համոզված եմ, որ եթե համատիրությունները կայանան, քաղաքապետարանի խնդիրներն ու հոգսերը կրկնակի անգամ կնվազեն»։
Քաղաքապետը աշխատանքային խորհրդակցությունն սկսեց արդյունավետ աշխատող և համեմատաբար կայացած համատիրությունների նախագահներին շնորհակալագրեր հանձնելով: «Հաջողված արդյունքներ ունեցող համատիրություններին մենք պետք է խրախուսենք ու աջակցենք, նրանք այն սաղմերն են, որոնց հիման վրա պետք է զարգանա և կայանա բնակֆոնդի կառավարման արդյունավետ համակարգը։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր շենք ունենա տեր, որը պատասխանատու կլինի այդ շենքի խնդիրների համար»,- նշեց Կարեն Կրապաետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատիրությունների գործունեությանը վերաբերող հարցեր։ Նշվեց, որ մայրաքաղաքի 4720 բազմահարկ շենքներց 4419-ը ընդգրկված են համատիրություններում, մնացածը կառավարվում են շենքերի կառավարիչների և վարչական շրջանների կողմից։
Համատաիրությունների նախագահներն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին ներկայացրեցին շենքերի կառավարմանն առնչվող հիմնական խնդրահարույց հարցերը։
Նշվեց, որ մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա՝ սկսած վարձավաճարների հավաքագրումից, ներառյալ համատիրութան բյուջեի արդյունավետ և թափանցիկ օգտագործումը։ Եղան տարբեր առաջարկություններ իրավական դաշտը կատարելագործելու, բնակիչ սեփականատերերի հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու, համատիրությունների կանոնավոր բյուջեներ ձևավարելու և այլ հարցերի վերաբերյալ։
Համատիրությունների աշխատանքը բարելավելու նկատառումով քաղաքապետը կարևորեց բնակիչների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել