Պարգևատրվեցին կապանցի լավագույն աշխատակիցները
Երեկ Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ քաղաքապետարանի տարվա ամփոփիչ ու հանդիսավոր նիստը: Շնորհավորելով կապանցիների գալիք Նոր տարին եւ ամփոփելով անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները` Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը նշեց, որ համայնքում դեռեւս շատ անելիքներ ու ծրագրեր կան, որոնք 2010թ.-ին այդպես էլ չհաջողվեց իրականացնել:
Նա հույս հայտնեց, որ 2011թ.-ին հնարավոր կլինի իրագործել դրանք: Ամփոփիչ նիստի ժամանակ խրախուսական պատվոգրերով ու 50-հազարական դրամական պարգեւներ շնորհվեցին համայքի տարբեր բնագավառներում աչքի ընկած տարվա լավագույն 14 աշխատակիցներին` մանկավարժ, դաստիարակ, երկրապահ, բուժքույր, կոմունալ ծառայության աշխատակից եւ այլն: Ընտրված բնագավառներից լրատվության ոլորտը բացակայում էր: Իսկ տարվա լավագույն աշխատանքի համար քաղաքապետարանի կողմից 400 հազար դրա պարգեւ ստացավ Կապանի կոմունալ ծառայության պետ Վարդան Գեւորգյանը: Նվերներ ու պատվոգրեր ստացան նաեւ պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանն ու դաստիարակ Արշալույս Վեզիրյանը, ովքեր այս տարի ճանաչվեցին հանրապետության լավագույն ուսուցիչ ու դաստիարակ: Տոնական միջոցառումն ուղեկցվում էր մշակույթի պալատի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ անցկացվող համերգային ծրագրով:
Մերի Սողոմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել