Դրամական աջակցություն` հրդեհից տուժած բնակիչներին
Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող անհատական տների հրդեհվելուց հետո անօթևան մնացած բնակիչներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ դեկտեմբերի 28-ին հատկացվեց դրամական աջակցություն։ Հրդեհից հետո վրաններում ապրող 5 ընտանիքներին 4 ամիս վարձակալությամբ ապրելու համար հատկացվել է ամսական 150.000 ական դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 24-ին այցելել էր նոյեմբերի 24-ին մայրաքաղաքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժած ընտանիքներին։ Կարեն Կարապետյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր աջակցել նրանց։ Հրդեհից տուժած ընտանիքները 4 ամիս կապրեն վարձակալությամբ, որից հետո քաղաքապետարանը նրանց խնդրին կտա հիմնավոր լուծում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել