HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ապրանքատեսակները թանկացել են

Ամանորի տոնին ընդառաջ այս օրերին աննախադեպ բարձրաձել են մթերային ապրանքների ու մրգերի գները: Ամեն օր փոխվոււմ են վաճառվող ապրանքատեսակների գնապիտակները, կապանցիների համար հատկապես զարմանքի ու զայրույթի պատճառ է դարձել վաճառվող խնձորի գինը, 250-300 դրամանոց խնձորի գինը եռակի բարձրացել է` հասնելով մինչեւ 650-900 դրամի, իսկ 40-50 դրամ արժողությամբ ձուն` 90-110 դրամ:

1լ կաթը 240-ից դարձել է 350 դրամ: Խոզի մսի կիլոգրամը 2500 դրամ է, իսկ տավարինը` 2800 դրամ: Խանութներում ամանորյա զեղչեր չկան, ընդհակառակը, միայն գների բարձրացում, նույնիսկ ամենաանորակ ապրանքների գները բարձր են: Թանկացումների պայմաններում մարզկենտրոնի խանութներում ու սուպերմարկետներում Նոր տարվա նախորեին բնակիչները դժգոհելով շարունակում են գնումներ իրականացնել: «Փոխանակ նոր տարի ա, մի երկու կոպեկ զեղչեր անին, մարդիկ հաճույքով կան առեւտուր անին, փռնածըն աշխարհքիս գները տիրած ապրանքների երա: Երկու պենըմ առալ, բայց արդեն 20 հազար դրամս պրծալ ա: 1 հատիկ սիլոդկան 1200-1300 դրամ ըն ծախում, տնական ձուն 110 դրամ: Խնձորն աչքիս առաջեն տիրածն 700-900 դրամ, ապերսինի գնի են հասցրած, մանդարինը հարեւան երկրան պերածըն Ղափան ավելի էժանըն ծախում` 500-600 դրամ, իսկ Հայաստանում աճած բերրքի երա թվեր ըն կրակում, պա հունց չջղայնանաս, մինը կավեչ, որ վերահսկե, արգելե թանկացնին: Գուդումըն, որ ժողովուրդը ստիպված առեւտուր ըն անելու, տիրա հետի ամեն օր թանգացնումըն»,-ասում է սուպերմարկետում Ամանորի վերջին գնումներն անող տիկին Մարգոն: Մի շարք խանութներում էլ ամանորյա գնումները ծանոթ հաճախորդների համար նույնիսկ պարտքով է տրվում: Անկախ բնակիչների դժգոհություններից, առեւտրականները չեն բացառում, որ վաճառքի ապրանքնատեսակները վաղը` դեկտեմբերի 31-ին, ավելի թանկ գներով կվաճառեն, ուստի շատերը փորձում են հասցնել բոլոր գնումներն անել այսօր:

Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter