HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարվա բառը «տնտեսելն» է

Ամերիկյան Merriam-Webster հրատարակչությունը «Տարվա բառ-2010»  է ընտրել "austerity" գոյականը (թարգմանաբար` «խիստ տնտեսում» և «ինքնասահմանափակում»): Փորձագետները ավանդաբար իրենց ընտրությունը հիմնավորում են ինտերնետ օգտագործողների որոնած անգլալեզու բառերի հարցումներով: 2010 թ.-ին հրատարակչությունը արձանագրել է այսպիսի հարցման առատություն` կապված Եվրոպայում տիրող երկարատև ճգնաժամի հետ: Սակայն, ինչպես նկատել է Merriam-Webster-ի խմբագիր Փիթեր Սոկոլովսկին, այդ բառն արդեն դուրս է եկել քաղաքական կամ տնտեսական կոնտեքստից և ձեռք է բերել կիառության լայն մասշտաբներ. այդ բառը բնութագրում է նաև մարդկանց անձնական ֆինանսական վիճակը: «Տարվա բառ» շքերթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է "pragmatic" («պրագմատիկ» և «պրակտիկ») ածականը, իսկ երրորդ հորիզոնականում "moratorium" («ժամանակավոր սահմանապակում», «արգելք») գոյականն է: Merriam-Webster հրատարակչությունը թողարկում է Ուեբսթերի բառարանները, ԱՄՆ-ում ամենահին հանրագիտարանները և անգլերենի այլ բառարաններ: Այս մասին տեղեկացնում է rbk.ru կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter