HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախճանվել է Օհան Դուրյանը

Այսօր 88 տարեկան հասակում մահացել է հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանը: Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. Երուսաղեմում: 1939-ից 1945-ին կոմպոզիցիա և խմբավարություն է սովորել տեղի կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել Եվրոպայում` աշակերտելով հայտնի երաժիշտների: Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի 110 հայտնի նվագախումբ: 1963-68 թթ. մաեստրոն Լայպցիգի Օպերայի և «Gevandhaus» նվագախմբի դիրիժորն էր: Այս տարիներին նա բեմադրել է «Դոն Կարլոս» և «Իշխան Իգոր» օպերաները: 1959-ից 1964 թթ. նա աշխատել է որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար: Օհան Դուրյանը նաև հիմնադրել և ղեկավարել է «Օհան Դուրյան» ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը: 2001 թ. մշակույթի նախարարի որոշմամբ մաեստրոն հեռացվեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից: Իշխանության նման վերաբերմունքից վիրավորված մաեստրոն լքեց Հայաստանը և ստանձնեց Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը, ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն: Ավելի ուշ Օհան Դուրյանը վերադարձավ հայրենիք և սկսեց մասնակցել նաև երկրի քաղաքական կյանքին: Մաեստրոն «Կոմիտասյան» ընդհանուր անվամբ երկու սիմֆոնիկ սյուիտի և մի շարք այլ բարձրարժեք ստեղծագործությունների հեղինակ էր: Նա առաջինն է կատարել հայ կոմպոզիտորներից շատերի սիմֆոնիաները: Մամուլն Օհան Դուրյանին համեմատել է Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter