Հայ պատանին հերթական անգամ հաղթող է ճանաչվել
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու «Շնորհալի» կիրակնօրյա դպրոցի աշակերտ Ռոբերտ Շեկոյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում ԱՄՆ-ի հանրահայտ Ջոնս Հոփքինս համալսարանի «Երիտասարդ տաղանդների կենտրոնի» կազմակերպած միջազգային գիտաուսումնական մրցույթում:
Ռոբերտ Շեկոյանը Վաշինգտոնից մասնակցած մաթեմատիկայի եւ լեզվի հմտությունների տաղանդների որոնման 2010 թվականի մրցույթի ամենաբարձր միավորներոով մասնակիցների թվում էր: Նա մեկն է Միացյալ Նահանգների Միջատլանտյան շրջանի 3-6-րդ դասարանցիներից, ով արժանացել է հաղթողի վկայականի:
Ռոբերտ Շեկոյանի հաղթանակը նշվեց Ջոնս Հոփքինս համալսարանի կենտրոնական դահլիճում տեղի ունեցած պատվոգրերի շնորհման պաշտոնական արարողության ընթացքում:
«Երիտասարդ տաղանդների որոնման» ծրագիրը հիմնադրվել է 1979թ. ԱՄՆ կրթության նախարարության կողմից եւ իրականացվում է Ջոնս Հոփքիս համալսարանի «Երիտասարդ տաղանդների կենտրոնի« կողմից: Այն աշակերտները, որոնք մասնակցում են վերոհիշյալ ծրագրին, հանձնում են հավելյալ քննություններ:
Ռոբերտ Շեկոյանը ներկայումս Վաշինգտոնի «Ազգային կաֆեդրալի» հանրահայտ Սենտ Ալբանս դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ է: Նա դոկտոր Վլադիմիր Շեկոյանի եւ Նունե Շեկոյան-Փամբուխչյանի որդին է: Շեկոյանների ընտանիքը ակտիվորեն ներգրավված է Վաշինգտոնի հայ համայնքի եւ Սուրբ Մարիամ եկեղեցու գործուենության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել