Աշխարհում ամենահայտնի թանգարանը կրկին Լուվրն է
2010թ-ին Փարիզի կենտրոնում գտնվող հայտնի Լուվրի թանգարան այցելել է ավելի քան 8.5 մլն մարդ, ինչն արդեն երրորդ տարին անընդմեջ թանգարանին թույլ է տվել առաջատարի կարգավիճակում մնալ աշխարհում ամենաայցելվող թանգարանների շարքում:
BBC գործակալությունը, վկայակոչելով այցելությունների մասին վկայող վիճակագրական տվյալները, հայտնում է, որ անցյալ տարի Լուվրի այցելուներին ամենաշատը գրավել են ռուսական գեղանկարչության նմուշները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի պատմությանն ու հնագիտությանը վերաբերող ցուցադրությունները:
Լուվրը համարվում է աշխարհում ամենահին թանգարաններից մեկը, որտեղ հավաքված է հարուստ հավաքածու, այդ թվում` հին հունական հայտնի քանդակները` Սամոտրասի հաղթանակը, Միլոսյան Վեներան և Լեոնարդու դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա»-ի դինանկարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել