Մահացել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը
Հունվարի 6-ին` ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել է Անահիտ Բայանդուրը` անօգնական վիճակում: Փրկարարները կնոջը հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին, իսկ այսօր առավոտյան նա մահացել է:
Անահիտ Բայանդուրը ծնվել է 1940 թվականին, Երևանում: Նա ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1970թ.-ից: Թարգմանել է Դերենիկ Դեմիրճյանի, Գուրգեն Մահարու, Գեղամ Սևանի, Հրանտ Մաթևոսյանի, Կամարի Տոնոյանի, Հրաչյա Քոչարի, Աղասի Այվազյանի, Ստեփան Զորյանի, Հովհաննես Թումանյանի և այլ գրողների ստեղծագործությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել