HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ահազանգ` Դովրուս գյուղի նույն հասցեից

Հունվարի 6-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյու­նի­քի մարզի Դովրուս գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 22.00-ին: Այրվել է Է. Դավթյանին պատկանող տան տանիքը` 30 քմ, կից անասնագոմի տանիքը` 38 քմ մակերեսներով, ինչպես նաև այնտեղ պահեստավորված 180 հակ անասնակերը: Հունվարի 7-ին` ժամը 04.55-ին, կրկին ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նույն հասցեում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին: Նախնական տվյալներով` ամբողջությամբ այրվել է Է. Դավթյանին պատկանող 50 քմ մակերեսով փայտե տունը` առանց գույ­քի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter