HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառված ժամանակ

Ամեն անգամ, երբ հեռուստաէկրաններին կամ թերթերի էջերում հայտնվում են իշխանության ներկայացուցիչներն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ժամանակի մեջ չեն, որ ժամանակը հոսել է, ու այդ մարդիկ մնացել են անցյալի վերջին ժամի եզրին։

Այսպես, սովորաբար, լինում է ազատ անկումից առաջ, երբ կշռի միակ առաքինությունն անկման արագությունն ավելացնելն է։

Իրենք, հավանաբար, չեն զգում այդ բանը։ Առավոտյան արթնանալիս նայում են ժամացույցին, գիշերը քնելիս՝ նույնպես։ Նրանք թանկարժեք ժամացույցներ են կրում ու չեն էլ կասկածում, որ եվրոպաներում պատրաստված այդ գործիքը Դալիի ձիու թամբի նման ցուցանում է ոչինչը։

Ու քանի որ չեն զգում, իրենք իրենց հարց էլ չեն տալիս, թե որտեղի՞ց առաջացավ ոչինչը։ Մեծ հանդգնություն կլինի ժամանակը սահմանելու փորձն անգամ։ Ես չեմ գնա նման փորձության։ Բայց կարող եմ ասել, որ ժամանակը, գիտե՞ք, ինչ-որ մի բան է, որ սկիզբ ու ավարտ չունենալով՝ շարունակություն ու հաջորդականություն ունի։ Իսկ ԴԵՊՔԸ, եթե դուրս է բանականությունից, դառնում է ժամանակի մահը։

Ու ամեն անգամ, երբ հեռուստաէկրաններին կամ թերթերի էջերում հայտնվում են իշխանության ներկայացուցիչներն ու փորձում խոսել ժամանակի մեջ կատարվող կամ կատարվելիք բաների մասին, խոսքն իսկույն ընկալվում է իբրեւ դամբանական, որում, սովորաբար, չկա ներկա եւ ապառնի։

Ինչպես հանգուցյալի ներկան ու ապառնին է սպառվում մահվամբ, այդպես էլ իշխողի ժամանակն է ավարտվել ԴԵՊՔՈՎ, որը տեղի է ունեցել ժամանակը ժամացույցի հետ շփոթելու պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter