HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում բանտարկված է 172 լրագրող

Այս պահին ամբողջ աշխարհում բանտարկված է 172 լրագրող` իր աշխատանքի պատճառով: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության»` ամենամեծ թվով` 37 բանտարկված լրագրող կա Իրանում: Այս երկրին հաջորդում են Չինաստանը` 30, Էրիթրեան` 29, Բիրման` 15, Ուզբեկստանը` 11, Բելառուսը` 10 բանտարկված լրագրողով: Բանտարկված լրագրողներից ոմանք անազատության մեջ են շատ վաղուց` անգամ 80-ականներից: Այս ցավալի աղյուսակում առաջատարը լիբիացի Աբդուլլահ Ալի Ալ-Սանուսսի Ալ-Դարրաթն է, ով անազատության մեջ է 1973 թ.-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter