Ադրբեջանում ռուս զինվորականի են գլխատել
Ամանորի կերուխումից հետո Ադրբեջանում հյուրերը գլխատել են ռուս սպա Սերգեյ Գրաչևին, ով ծառայում էր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում: Այս մասին հայտնում է rbc.ru կայքը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության տվյալները:
Դեպքի վայր են եկել Ադրբեջանի զինդատախազության քննչական խումբը և Ռուսաստանի զինդատախազության` Գաբալա ժամանած աշխատակիցները, որոնք տեղազննում են իրականացրել: Այժմ հարցաքննվում է ռադիոլոկացիոն կայանի անձնակազմը:
Պարզվել է, որ ռադիոլոկացիոն կայանում ծառայող մի խումբ սպաներ հավաքվել են 47-ամյա մայոր Սերգեյ Գրաչևի` Գաբալայում գտնվող բնակարանում` Նոր տարին նշելու: Դեռևս չպարզված հանգամանքներում հյուրերի և տանտիրոջ միջև կռիվ է սկսվել, որի ընթացքում սպաները սպանել են Սերգեյ Գրաչևին, հափշտակել տանը եղած փողն ու արժեքավոր իրերը և հեռացել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանության մասին տեղեկատավությունը իրավապահ մարմիններին հայտնվել է հունվարի 2-ին, ինչից հետո դեպքի վայր եկած իրավապահները բնակարանում հայտնաբերել են Սերգեյ Գրաչևի գլխատված մարմինը: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել