Այս տարի արձանագրվել է հրադադարի խախտման 80 դեպք
Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 500 կրակոց:
Պաշտպանության բանակի` նշված ուղղություններում տեղակայված դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Այս մասին հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել