Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի ՄԱԵՍՏՐՈ...
Կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը` մեր սիրելի Մաեստրոն: Մենք ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս, ովքեր բախտ ունեցան լինել նրա ժամանակակիցը, վայելել նրա երաժշտական հանճարն ու մտավորական խիզախությունը:
Հայ ժողովուրդն անդառնալի կորուստ ունեցավ: Մեզանից հեռացավ իսկական մտավորական, որը, համայն մարդկությանը պարգևելով իր դիրիժորական հանճարը, վայելելով փառքի րոպեներ աշխարհահռչակ բեմերում, վայրկյան իսկ չլքեց իր ժողովրդին ու իր երկիրը ամենադժվար պահերին:
Մեր սիրելի Մաեստրոն իր ժողովրդի կողքին կանգնեց այս բռնապետության դեմ պայքարի առաջին իսկ օրերից մինչ իր կյանքի վերջը` դառնալով համաժողովրդական շարժման հոգևոր սյունը: Մաեստրոն ապրեց` իր մեջ արտացոլելով մարդկային վսեմագույն գաղափարներ` սերն առ հայրենիք, սերն առ երաժշտություն, սերն առ ՄԱՐԴ:
Մաեստրոյի` մեր պայքարի ավագ ընկերոջ մահը մեզ բերեց ունայնություն զգացում, բայց նաև կրկնակի պարտավորություն նրա հիշատակի առաջ` ավարտին հասցնել համաժողովրդական շարժման հաղթանակը, որի համար նա չխնայեց ոչինչ:
Բարի ճանապարհ դեպի անմահություն, սիրելի ՄԱԵՍՏՐՈ...
Քաղբանտարկյալներ`
Սասուն Միքաելյան,
Նիկոլ Փաշինյան,
Մուրադ Բոջոլյան,
Շմավոն Գալստյան,
Ռոման Մնացականյան,
Սարգիս Հացպանեան,
Արա Թադևոսյան,
Հարություն Ուռուտյան,
Արամ Բարեղամյան
08.01.2011
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել