HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորյա գովազդ. «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին Պարոն Ամալյան, Ձեզ եւ ՀՌԱՀ մյուս անդամներին այս նամակով տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը ցույց է տալիս հետեւյալը. 1. Առավոտյան` ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը, 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով, կամ սահմանվածի 80 տոկոսի չափով: 2. Տասներկու անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 4 ժամերի դեպքում: 3. Վեց դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը): 4. Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ հոդվածի պահանջը: Պարոն Ամալյան, այս նամակին կից ՀՌԱ Հանձնաժողովին եմ ուղարկում Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների մեր վերծանման աղյուսակը: Խնդրում եմ քննության առնել վերը բերածս փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բարի եղեք այս նամակում բերածս խնդիրների Ձեր ուսումնասիրությունների եւ ձեռնարկած միջոցների մասին տեղեկացնել ինձ վերոհիշյալ հասցով: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ` Լեւոն Բարսեղյան 10 հունվարի, 2011 Նամակի պատճենները ուղարկվել են նաեւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա.Հարությունյանին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհ. Հովսեփյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter