HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավիավթար Իրանում. զոհվել է 72 հոգի

Կիրակի գիշերն Իրանում` ձյունապատ դաշտում, վթարային վայրէջք կատարելիս աղետի է ենթարկվել IranAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, ինչի հետևանքով 72 մարդ զոհվել է, 33-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 105 հոգի, որից` 93 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Վիրավորներին ընդունելու պատրաստ է եղել 11 հիվանդանոց: Ինքնաթիռում եղած ուղևորներից առնվազն տասը հոսպիտալացվել է` ծանր վնասվածքներով: Բոյինգ 727-ը մայրաքաղաք Թեհրանի «Մեհր-Աբադ» օդանավակայանից թռչում էր Ուրմիա քաղաք: Եղանակային չափազանց վատ պայմանները Ուրմիայում բարդացրել են փրկարարական աշխատանքները: Ճանապարհները մաքրել են, որպեսզի փրկարարական թիմերը հնարավորություն ունենան հասնել աղետի վայր: Բարեբախտաբար, ինքնաթիռը չի պայթել վայրէջք կատարելիս, և վթարը հավանաբար տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը մոտենում էր թռիչքուղուն: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով իրանական աղբյուրներ: Լուսանկարը` իրանական «Իրնա» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter