HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևադաշտում ՀՀԿ-ն պարտվեց, բայց հաղթեց ապագա ՀՀԿ-ականը

Երեկ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում անցկացվեցին համայնքապետի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներն անակնկալի չբերեցին ոչ արևադաշտցիներին, ոչ էլ տեղական իշխանություններին: Ինչպես սպասվում էր, համայնքապետ ընտրվեց Արևադաշտի գյուղապետի արդեն նախկին տեղակալ Հովսեփ Օհանյանը` հավաքելով 136 ձայն: Նրա միակ մրցակից, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության աշխատակից, ՀՀԿ անդամ Արամ Ղազարյանին ձայն տվեց 80 ընտրող: Ընտրություններից երկու օր առաջ Արամ Ղազարյանը վստահեցնում էր, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում: Մինչդեռ «Հետքը» գրել էր, որ այդ տարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը սատարում է Հովսեփ Օհանյանին: Վերջինս էլ խոստացել էր ընտրություններից հետո անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արևադաշտի 314 ընտրողից ընտրություններին մասնակցել է 225-ը: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ: Մինչ այս պահը հանձնաժողովը դիմում-բողոք չի ստացել: «Մինչև ժամը 2-ը թեկնածուները կարող են բողոքարկել, սպասում ենք»,- ասաց Գայանե Սուքիասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter