HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Մարտի 15-ին «Ֆեյսբուքը» փակվելո՞ւ է

Այս օրերին լրատվամիջոցներում և բլոգներում ակտիվորեն քննարկվում է «Ֆեյսբուքի» հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի որոշումը` մարտի 15-ին փակել «Ֆեյսբուքը»: Սա աշխարհի ամենաշահութաբեր և թանկարժեք սոցիալական ցանց է, որը ամենաշատ հաճախվող կայքերից է նաև Հայաստանում: Հայաստանում «Ֆեյսբուքում» գրանցված օգտատերերի (յուզերների) թիվը գերազանցում է 100 հազարը:

Ըստ ԶԼՄ-ների` Մարկ Ցուկերբերգն ասել է, թե «Ֆեյսբուքը» դարձել է անվերահսկելի և փչացրել իր կյանքը, ինչն էլ հիմք է դարձել այսպիսի որոշում կայացնելու համար: Նա հայտնել է, որ իրեն չի հետաքրքրում փողը, այլ ինքը ցանկանում է, որ մարդիկ նորից վերադառնան իրական կյանք, ընկերներ ձեռք բերեն ռեալ իրականությունում, և որ «Ֆեյսբուքը» մարդկանց չխանգարի նորմալ ապրել: Այս պահին տնտեսագետները «Ֆեյսբուքը» գնահատում են 7.9 միլիարդ դոլար: Մարտի 15-ից «Ֆեյսբուքի» օգտատերերը չեն կարողանա մուտք գործել իրենց էջեր: Սոցցանցի տեխնիկական հարցերով փոխնախագահ Ավրաթ Հումարթին «Ֆեյսբուքում» գրանցված կես միլիարդ մարդկանց խորհուրդ է տվել սեփական համակարգիչների մեջ պահել «Ֆեյսբուքի» լուսանկարները, քանի որ այլևս հնարավոր չի լինելու դրանք տեսնել: Որոշ օգտատերերի արդեն ցնցել է այս նորությունը: Նրանք չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես են ապրելու առանց «Ֆեյսբուքի»: Շատերին էլ դուր է գալիս, որ վերջապես ավարտվում է 550 միլիոնից ավելի օգտատեր ունեցող սոցցանցի մղձավանջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter