Նոր կայք` հայկական վիրտուալ գիտական աշխարհում
Հայկական վիրտուալ գիտական աշխարհում իր նորամուտն է նշել «Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation») կայքը, որը ստեղծել են մի խումբ երիտասարդներ: Կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նվաճումների վերաբերյալ:
Կայքի հիմնական ուղղություններից մեկն է ներկայացնել ու տարածել անցյալ ու ժամանակակից հայկական գիտական ու գիտատեղեկատվական միտքը: Կայքում արդեն տեղադրվել է 40 հրապարակում, որոնց ճնշող մեծամասնությունն ունի գիտական արժեք:
Կայքի նպատակներից է նաև էլեկտրոնային տարբերակով պատրաստել և տարածել հայ խոշորագույն գիտնականների կենսագրությունն ու գիտական աշխատանքները: Այս ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ:
Կայքի ադմինիստրատոր Արմեն Մարտիրոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ արդեն ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գտնվող հայ գիտնականների հետ: «Այս նախաձեռնությունը շահույթ չի հետապնդում»,- նշում է կայքի ադմինիստրատորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել