
Ինչպես փոխանցում են «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը շարունակելու է անցյալ տարեվերջին սկսած կադրային փոփոխությունները: Համենայնդեպս, իշխանական վերնախավում սպասում են կադրային նոր փոխատեղումների:
Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների` Ս.Սարգսյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի պաշտոնանկությունը, որի փոխարեն մարզպետ է նշանակվելու փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը:
Սպասվում է նաև ՀՀ ոստիկանապետի փոփոխություն: Համառ լուրերը, որ գործող ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՏԿ նախարար Արմեն Գևորգյանի փոխարեն, շարունակում են շրջանառվել: Իսկ ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում է մի քանի անուն, հիմնականում ` ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանի անունը:
Խոսվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, վերջինիս փոխարեն` Պնախարար Սեյրան Օհանյանը, Օհանյանի փոխարեն էլ` նրա տեղկալ Դավիթ Տոնոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել