HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Տնտեսական աճն ու կառավարության գնահատականը

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որևէ աճ չի արձանագրել: Պարզ ասած' աճը կազմել է զրո տոկոս:

«ՉԻ» - Ամենայն հավանականությամբ' ԱՎԾ-ն սխալվել է, և տնտեսական աճի ցուցանիշը հրապարակելու փախարեն կառավարության գործունեության գնահատականն է հրապարակել:

Թե չէ այդ ինչքա՞ն պիտի վատ լինի տնտեսության վիճակը, որ փորձառու ԱՎԾ-ն չկարողանա գոնե 0.1 տոկոսանոց աճ նկարել:

Իսկ թե ինչպիսին է իրական վիճակը' կարելի է պատկերացնել հետևյալ օրինակով:

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը, հասկանալի է, անկում են արձանագրել, բայց փորխարենը' առևտրի ոլորտում 5 տոկոսանոց աճ կա (ինչի շնորհիվ էլ հաջողվել է «զրոյի վրա կանգնել»): Խնդիրն ընդամենը այն է, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ գնաճը կազմել է առնվազն 12-13 տոկոս, այսինքն' իրականում առևտրի ծավալներն էլ են շեշտակիորեն նվազել:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ «0 տոկոսանոց աճը» խիստ լավատեսական և ուռճացված ցուցանիշ է: Իրականում տնտեսությունը նվազել է ամենաքիչը 3-4 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter