HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային ջարդ` սեփական տեղակալներին 3-ական մլն վճարելու նպատակով

Նոր տարին «Հրազդան ՋԷԿ» ընկերությունում սկսվել է կադրային ջարդով: Գործադիր տնօրեն Արսեն Գրիգորյանը որոշել է աշխատանքից ազատել իր իսկ հայտարարությամբ 200, իսկ աշխատակիցների տեղեկություններով` մինչև 400 աշխատակցի: Արսեն Գրիգորյանը 2006-ից Գեղարքունիքի մարզպետն էր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է: Ընկերության աշխատակիցների զայրույթն է հարուցել այն փաստը, որ ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելուց հետո Գրիգորյանն իր տեղակալների թիվը 3-ից հասցրել է 9-ի, որոնք հիմնականում իր բարեկամներն են, և նրանցից յուրաքանչյուրն ստանում է 3 մլն դրամ ամսական աշխատավարձ: Բնականաբար, 6 հոգու 3-ական մլն դրամ վճարելը թանկ հաճույք է, և դրա համար անհրաժեշտ է կրճատումներ կատարել, որպեսզի գումար տնտեսվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter