HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ էլ ժամանակին հիշել են

«Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն այս տարվա առաջին եռասյակում կավարտվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, հետևաբար` հենց այսօրվանից պետք է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի արտահանման շուկաների հարցը: «ՉԻ» - Բանից պարզվում է` տասը տարի շարունակ այս իշխանությունները խոսել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մասին, բայց էլեկտրաէներգիայի արտահանման շուկաների հարցը նրանց սկսել է մտահոգել միայն հիմա, և նրանք որոշել են «հենց այսօրվանից» ուսումնասիրել այդ հարցը: Թարսի պես էլ այս տարվա «առաջին եռամսյակը» ավարտվում է ճիշտ և ճիշտ ապրիլի 1-ին, այսինքն` հենց այն օրը, երբ գազը թանկանալու է: Եվ ահա այդ թանկ գազով Հայաստանում պիտի էլեկտրաէներգիա արտադրվի և վաճառվի հայտնի չէ, թե ում: Պատկերացնում եք, չէ՞, ինչպես է, օրինակ, ինչ-որ ընկերություն Սահարայի անապատում բրդյա գլխարկների գործարան կառուցում, ու ինչպես է դրա տնօրենը գործարանի բացումից երկու օր առաջ հայտարարում, թե «ժամանակն է, որ մտածենք նաև մեր արտադրանքի սպառման շուկաների մասին»: Հետաքրքիր է` բա մինչ այդ ինչո՞վ էիք զբաղված: Չնայած` մեզ ի՞նչ: Ռուսներն իրենց գազով իրենց ձեռնարկությունում էլեկտրաէներգիա են արտադրում, ում ուզում են, թող վաճառեն: Մեծ հաշվով Հայաստանի հետ դա կապ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter