HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկել բջջայինների գողին

Հունվարի 10-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի   ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Շրջանային փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Հ.-ին: Պարզվել է, որ նա գիշերը` ժամը 02.30-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող մի ակումբում գողացել է 1987 թ. ծնված Նինա Ս.-ի և 1985 թ. ծնված Եվգենիա Ե.-ի  բջջային հեռախոսները: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը` ժամը 09.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նոր Նորքի 2-րդ զանգվածից բերման են ենթարկել 1989 թ. ծնված  Արամ Ս.-ին:
Պարզվել է, որ նա  գիշերը Նորքի 1-ին զանգվածի թիվ 10 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենայի սրահից գողացել է ցուցիչի վահանակը, ժամացույցը և անվտանգության համակարգը: Պարզվել է նաև, որ Արամ Ս.-ն 2010 թ. դեկտեմբերին Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի թիվ 16/1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը և ձայնաազդանշանային վահանակը: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter