HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության ավագը կալանավորվել է

Նրա պատճառով 2 հոգի մահացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի` լույս 23-ի գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի դիմաց Ա. Հովհաննիսյանն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կարինե և Անահիտ Գասպարյաններին: Այնուհետև թողել է դեպքի վայրը և բախվել Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում կանգնած մեկ այլ ավտոմեքենայի: Կ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը մահացել է հիվանդանոցում: Բժշկական ստուգմամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը դեպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածության վիճակում: «Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում»,- տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter