HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկի ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացումը շարունակվում է

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին: Հանդիպման նպատակը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի և դրանց շարունակականության հետ կապված հարցերի  քննարկումն էր: Կ. Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ու վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված բոլոր ծրագրերը մայրաքաղաքում պետք է լինեն շարունակական: Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով  նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքի մեջ է: Կողմերը պայմանավորվել են 2011թ. սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Ծրագրի համաձայն կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը, բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել դրենաժային համակարգ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երևանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանը նշել է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը: «Մայրաքաղաքում գործարարների և ներդրող օպերատորների համար պետք է տեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ` ընդգծել է քաղաքապետ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter