HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը ներկայացրել է Արաբկիրի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին այսօր ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանի աշխատանքի համար, միաժամանակ նշելով, որ նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ, կարգապահ և սրտացավ աշխատանք։ Կարեն Կարապետյանը վարչական շրջանի համար որպես կարևոր անելիք մատնանշել է գույքագրումը, որը ներառում է բնակչության սոցիալական խնդիրների, բազմաբնակարան շենքերի, համատիրությունների, կրթամշակութային կենտրոնների, այգիների, պուրակաների, փողոցների, բակային տարածքների առկա վիճակի գնահատում։ «Եթե մենք կարողանանք վարչական շրջանի անձնագիրն ու ախտորոշումը ճշգրիտ կազմել, կկարողանանք նաև արդյունավետ կառավարել։ Վարչական շրջանի գործառույթը  բնակչության և այդ տարածքում գտնվող իրավաբանական անձանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է» ,- նշել է Կարեն Կարապետյանը` հավելելով «վարչական շրջանը պետք է բաց լինի և հստակ իմանա, թե բնակիչն ինչի կարիք ունի։ Վարչական շրջանը պետք է կարողանա նաև կանխատեսել, թե մոտ ապագայում  ինչպիսի խնդիրներ կարող են ծագել»։ Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կ. Կարապետյանը նշել է, թե վարչական շրջանների ղեկավարներից ամենամսյա հաշվետվություններ է պահանջելու, ընդգծել, որ քաղաքային կառավարման համակարգի բարելավումը  քաղաքապետարան, վարչական շրջան և համատիրություն մակարդակներում անհրաժեշտություն է ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter