HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Արշակունյաց պողոտայում

Այսօր առավոտյան` ժամը 10:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի 01 ՏԼ 819 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Սուզուկի» մակնիշի 20 ՕԼ 102 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և հայտնվել մայթին:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:






Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter