HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայն Վրաց Պատրիարքը հորդորել է հավատարիմ մնալ հայ-վրացական եղբայրությանը

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ առաջնորդությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի, նախօրեին այցելել են Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան, ուր նրանց դիմավորել է Վրաց եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերասիմ ազգանուն միտրոպոլիտը եւ ուղղեկցել Պատրիարքի պաշտոնական ընդհունարան: Վիրահայ պատվիրակությունը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցել է վրացահայ հայտնի գեղանկարիչ Լեւ Բոյախչեւի աշխատանքը: Համայն Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրության եւ բարեկամությանը` հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն երկու երկրների եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը: Ինչպես հայտնում են Վիրահայոց թեմի մամլոդիվանից, Իլիա Պատրիարքը Վիրահայ պատվիրակությանը նվիրել է Պատրիարքարանի մառանից գինի` հույս հայտնելով, որ այս տարի կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան եւ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ վերահաստատել հայ-վրաց եկեղեցական հնամենի բարեկամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter