
ՀՀ Տավուշի մարզի N զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ կարապետյանը, որը դաժանաբար ծեծել էր Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներին, ապա սպանել 20-ամյա երիտասարդին, նախկինում եւս այդպիսի պատմությունների մեջ է հայտնվել: Սակայն, ինչ-ինչ գործոններով պայմանավորված, նա շարունակել է մնալ համակարգում եւ զբաղացնել պատասխանատու պաշտոններ:
Ըստ մեր աղբյուրների` Սերգեյ Կարապետյանը նախկինում անգամ դատապարտվել է քրեական հոդվածով: Ուշագրավ մանրամասներ իմացանք նրա կյանքից: Բանն այն է, որ Սերգեյ Կարապետյանը կալանավայրում «նստել» է «օրենքով գողի» «ատմասկով»:
Կալանավայրը գտնվել է ՌԴ քաղաքներից մեկում. զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանից բացի` այդ տարածքներից մեկում իր կալանքն է կրել իսկապես «օրենքով գող» ոմն Սերգեյ Կարապետյան: Զորամասի հրամանատարը, իմանալով այս մասին, դիմել է խորամանկության եւ ահագին ժամանակ կալանավայրում իրեն «լավ է զգացել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել