HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճարկելու են նաեւ հաղթող ճանաչելու որոշումը

«Ա1+»-ի ներկայացուցիչը երեկ ՀՀ վարչական դատարանին միջնորդեց իրականացնել արագացված դատաքննություն` հիմնավորելով, թե մտադիր են մինչեւ փետրվարի 20-ը դատարանում բողոքարկել ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշումը, որի համաձայն` մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմնյուզը». «Որոշման մեջ բազմաթիվ հղումներ են կատարվել մեր մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված փաթեթի տվյալներին, որոնք, մեր կարծիքով, չեն կարող լինել արժանահավատ»: Ընդգծված էր նաեւ, որ մրցույթն ավարտվել է, եւ ՀՌԱՀ-ի կողմից չի պահանջվում լրացուցիչ ուսումնասիրություն տվյալ նյութերի վրա, ուստի ՀՌԱՀ-ի կողմից «պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերի տրամադրումը 20.01.2011 թվականից հետո հիմք են տալիս ենթադրելու այն մասին, որ կատարվելու են մի շարք գործողություններ այն նյութերի վրա, որը կարող է ազդեցություն ունենալ մեր իրավունքների պաշտպանության հարցում»: Սարկայն դատավորը մերժեց միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter