Երկու ահազանգ, մեկը` մահվան ելքով
Հունվարի 11-ին` ժամը 10.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքիյան փողոցի 3-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1922 թ.-ին ծնված Ռիմա Նովիկովայի դին:
Նույն օրը` ժամը 19.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 187-րդ շենքի թիվ 13 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 1969 թ.-ին ծնված Արմեն Պետրոսյանը և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել