HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց ոռոգման համակարգում իրականացվող վերականգնման ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հունվարի 11-ին քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի կողմից  ոռոգման համակարգում իրականացվող վերականգնման ծրագրերի ընթացքը: Քննարկմանը մասնակցում էին ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը եւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Փոխվարչապետին ներկայացվեցին պոմպակայանների վերականգնման եւ վերազինման, երրորդ կարգի ջրանցքների, դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալները: Մասնավորապես չորս` Բաղրամյանի, Նոյակերտի, Բուրաստանի եւ Ավշար-Այգեվանի պոպակայանների վերաբերյալ ներկայացվեց աշխատանքների իրականացման նոր ժամանակացույց, որն արդեն համաձայնեցվել է նախագծող, շինարարական ու վերահսկող կազմակերպությունների, ինչպես նաեւ ՀՄԿ-ի հետ: Ժամանակացույցով նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ ս. թ. մարտի 15-ը: Միաժամանակ տեղեկացվեց, որ նշված պոմակայանների վերականգնման աշխատանքները ժամանակին չավարտելու դեպքում հողատարածքների ոռոգման այլընտրանքային եղանակներ եւս դիտարկվում են: Հանդիպմանը նաեւ անդրադարձ եղավ Նոյեմբերյանի պոմպակայանի հատվածում Դեբեդ գետի պատվարի շինաշխատանքների կազմակերպման ընթացքին, ինչպես նաեւ մտահոգություն հայտնվեց  երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով ներգրավված «Զարուբեժվոդստրոյ» ընկերության աշխատանքների ոչ բավարար տեմպերի կապակցությամբ: Տեղեկացվեց, որ մնացած բոլոր ծրագրերով առաջընթացը բավարար է, եւ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում: Կողմերը կարեւորեցին շինաշխատանքները մինչեւ նոր ոռոգման շրջանն ավարտելու հանգամանքը` ոռոգման գործընթացն անխափան իրականացնելու համար: Ա. Գեւորգյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելել պոմպակայանների վերականգնման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter