Թոշակ բաժանելն անվճար է
Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ տարեսկզբից Երեւանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է «Հայփոստի» փոստային բաժանմունքներից, եւ փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար: Այսինքն` թոշակառուները որեւէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:
Խախտումների մասին խնդրում ենք անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667:
«Հայփոստ» ՓԲԸ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել