HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԱՀՀԿ-ը սկսում է հետազոտության ռեսուրսի նոր ծրագիր

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հայտարարեց «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» մեկնարկի մասին: Այս ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել գիտնականներին, մասնագետներին եւ ուսանողներին` նրանց հնարավորություն ընձեռելով օգտվելու Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին, Թուրքիային եւ ընդհանուր Հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող կարեւոր փաստաթղթերով եւ նյութերով հագեցած նորաստեղծ թվային տեղեկատվական բազայից: ՌԱՀՀԿ թվային նոր տեղեկատվական բազան, որը պատրաստ կլինի սույն թվականի փետրվարի 1-ից հետո, բաղկացած է լինելու կարեւոր զեկույցներ, փաստաթղթեր եւ պատմական այլ նյութեր պարունակող թվային գրադարանից, որն առանձնացված, դասակարգված եւ հավաքագրված է օգտագործողի համար հեշտ որոնելի ու մատչելի ձեւաչափով: «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» թվային նոր տեղեկատվական բազան գիտնականների, մասնագետների եւ ուսանողների համար հասանելի կլինի անվճար` սույն թվականի փետրվարի 1-ից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն եւ ՌԱՀՀԿ անձնակազմի վերահսկողության ներքո: Թվային այս գրադարանը պարունակում է կարեւորագույն փաստաթղթեր տարբեր աղբյուրներից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ինչպես նաեւ մի շարք օտարերկրյա կառավարություններ: Տեղեկատվական այս բազայի մեծ մասը բաղկացած է ԱՄՆ կառավարության հանրային եւ գաղտնազերծված փաստաթղթերից` ներառյալ կոնգրեսական զեկույցներն ու լսումները, Պաշտպանության եւ Պետական դեպարտամենտների զեկույցները, ինչպես նաեւ Կենտրոնական հետախուզության գործակալության` Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հարավային Կովկասին վերաբերող խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանի գաղտնազերծված նյութերը: Տեղեկատվական այս բազան նաեւ ունի առանձին մաս, որն ամբողջովին նվիրված է WikiLeaks-ի` մշտապես թարմացվող բոլոր համապատասխան փաստաթղթերի հավաքագրմանը եւ դասակարգմանը: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «ՌԱՀՀԿ հետազոտության ռեսուրսի ծրագրի» մասին առաջին անգամ հայտարարել էր 2010 թ. դեկտեմբերի 14-ին ՌԱՀՀԿ-ի կազմակերպած եւ WikiLeaks-ին նվիրված քննարկման ժամանակ: Նա նշել էր, որ ՌԱՀՀԿ-ը նպատակ ունի օգտագործել ընձեռված հնարավորությունը, որպեսզի վերլուծվեն ԱՄՆ պետքարտուղարության` այլեւս ոչ կոնֆիդենցիալ ու գաղտնի հազարավոր հաղորդագրություններն ու փաստաթղթերը` իրենց պատմական եւ քաղաքական նշանակության լույսի ներքո: ՌԱՀՀԿ տեղեկատվական այս նոր բազա մուտք գործելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր անձնակազմի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter